Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վահրամաբերդի մշակույթի տունը կառուցվում է Մինասի որմնանկարով պատի պահպանմամբ

Վահրամաբերդի մշակույթի տունը կառուցվում է Մինասի որմնանկարով պատի 
պահպանմամբ

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահրամաբերդում մշակույթի տուն է կառուցվում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են տարեսկզբին: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Վահրամաբերդի մշակույթի տան կառուցման ծրագիրը ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից վերջինն էր, որ երկրի նախագահն տվել էր Շիրակի  մարզի բնակիչներին:

Կառույցի շինարարական աշխատանքերի համար նախագծա-նախահաշվային փաթեթն արդեն մեկ տարի առաջ պատրաստել էր Շիրակի մարզպետարանը: Ըստ նախահաշվի` շինարարության արժեքը 234 մլն դրամ է: Շենքը կառուցմամբ լուծվում է երկու խնդիր. համայնքը կունենա մշակույթի տուն, որից զրկված էր 1988 թվականից ի վեր եւ ոչնչացումից կփրկվի  Մինասի հայտնի «Հայաստան» որմնանկարը, որն ըստ նախագածի կգտնվի նորակառույցում: «Երկրաշարժից հետո պահպանվել էր միայն որմնանկարի պատը: Նախագիծը պատվիրվեց այնպես, որ այդ որմնանկարով պատը պահպանվում է եւ դրա հիման վրա կառուցվում է նոր մշակույթի տուն: Աշխատանքներն ութսուն տոկոսով ավարտված են»,- նշեց Ա. Մարգարյանը: Մշակույթի տունը շահագործման կհանձնվի տարեվերջին: 

Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարը եւս վերականգնվել է եւ Գյումրիի քաղաքապետարանի շենք է տեղափոխվում: Նկարչի ամենամեծ` «Հայկական հովվերգություն» որմնանկարը գտնվում էր Գյումրու «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում: Այս տարվա ամռանը իտալացի վարպետների կողմից՝ Ֆաբրիցիո Յակոբինի գլխավորությամբ, սկսվեցին վերականգնման աշխատանքերը, որոնք իրականացվեցին երեք փուլով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am