Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Գուլյաշային դիվանագիտություն. ինչու պետք է Վիկտոր Օրբանը հրաժարական տա». Huffington Post

«Գուլյաշային դիվանագիտություն. ինչու պետք է Վիկտոր Օրբանը 
հրաժարական տա». Huffington Post

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huffington Post պարբերականը «Գուլյաշային դիվանագիտություն. ինչու պետք է Վիկտոր Օրբանը հրաժարական տա» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Հունգարիայից Ադրբեջան ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձմանը: «Օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը, վարչապետ Վիկտոր Օրբանի ուղիղ ցուցմունքով, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Բաքու: Սաֆարովն արդեն 8 տարի կրել էր իր պատիժը հունգարական բանտում 2004 թ-ին Գուրգեն Մարգարյանին սպանելու համար: Ինչպես նախկինում պարբերականը բազմիցս լուսաբանել էր, 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի մարդասպան սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշում է HuffPost-ը եւ մեջբերում արտահանձնումից հետո Օրբանի առաջին արձագանքը առ այն, որ բանտարկյալին արտահանձնել է Ադրբեջան` հայրենքիում պատիժը շարունակելու համոզմունքով: «Սակայն, մյուս հայտարարություններում Օրբանը խոստովանեց, որ ոչ միայն ինքն է ստորագրել արտահանձնման համաձայնագիրը, այլ նաեւ իրեն բազմիցս նախազուշացրել են, որ եթե Սաֆարովն արտահանձնվի նավթով հարուստ Ադրբեջան, նրան ներում կշնորհվի եւ փաստը կտոնվի Իլհամ Ալիեւի դաժան բռնապետական ռեժիմի կողմից»,-գրում է պարբերականը` միաժամանակ մեջբերելով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ հնչեցրած ադրբեջանական սպառնալիքները եւ բռնապետական Ադրբեջանում մարդասպանին ներում շնորհելու, մայորի կոչում տալու, փառաբանելու, հերոսացնելու, բնակարանով եւ անձնագրով ապահովելու փաստերը:

«Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու փաստը հետ է մղում խաղաղության եւ համերաշխության ուղին Կովկասում, քանի որ այն ուղիղ կերպով կազմակերպված սադրանք էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բացի այդ այն մեծացնում է Հայատանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտությունը վերսկսելու հնարավորությունը: Դժբախտաբար, եւ’ Մարգարյանի սպանությունը, եւ’ մարդասպանին ներում շնորհելը համընկնում են Հայաստանի նկատմամբ իրագործվող շարունակական բռնությանը եւ ատելությանը: Այս տեսակի բարբարոսական գործողությունը` պարզ եւ հստակ զազրելի ոճրագործությունը, պետք է պատկանի մարդկության պատմության աղբարկղին: Այսպիսով, Սաֆարովի միջադեպից եւ Թուրքիայում մի քանի տարի առաջ Հրանտ Դինքի եւ Սեւակ Շահին Բալըքչըիի սպանություններից հետո մենք կարող ենք ընդամենը հանգել եզրակացության, որ հայերի նկատմամբ Թուրքիայում եւ Ադրբեջանում քարոզվող շարունակական ատելությունը, որը արտացոլվում է դպրոցական դասագրքերում եւ լրատվամիջոցներում, իր գործն է անում էթնիկ եւ կրոնական ատելության կրակն ավելի բռնկելու հարցում»,-եզրափակում է HuffPost-ը: Պարբերականն այն դիտարկմանն է, որ ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ եւ պետություններ պետք է ամեն հնարավոր ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա` Սաֆարովին վերադարձնելու Հունգարիա, որտեղ մարդասպանը պետք է մնացած կյանքն անցկացնի բանտախցում: «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պետք է հասկանա իր գործողությունների դաժան հետեւանքները, իր բարոյապես սնանկ վիճակը եւ անհապաղ հրաժարական տա»,-ավարտում է պարբերականը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am