«Գուլյաշային դիվանագիտություն. ինչու պետք է Վիկտոր Օրբանը հրաժարական տա». Huffington Post
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huffington Post պարբերականը «Գուլյաշային դիվանագիտություն. ինչու պետք է Վիկտոր Օրբանը հրաժարական տա» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Հունգարիայից Ադրբեջան ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձմանը: «Օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը, վարչապետ Վիկտոր Օրբանի ուղիղ ցուցմունքով, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Բաքու: Սաֆարովն արդեն 8 տարի կրել էր իր պատիժը հունգարական բանտում 2004 թ-ին Գուրգեն Մարգարյանին սպանելու համար: Ինչպես նախկինում պարբերականը բազմիցս լուսաբանել էր, 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի մարդասպան սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշում է HuffPost-ը եւ մեջբերում արտահանձնումից հետո Օրբանի առաջին արձագանքը առ այն, որ բանտարկյալին արտահանձնել է Ադրբեջան` հայրենքիում պատիժը շարունակելու համոզմունքով: «Սակայն, մյուս հայտարարություններում Օրբանը խոստովանեց, որ ոչ միայն ինքն է ստորագրել արտահանձնման համաձայնագիրը, այլ նաեւ իրեն բազմիցս նախազուշացրել են, որ եթե Սաֆարովն արտահանձնվի նավթով հարուստ Ադրբեջան, նրան ներում կշնորհվի եւ փաստը կտոնվի Իլհամ Ալիեւի դաժան բռնապետական ռեժիմի կողմից»,-գրում է պարբերականը` միաժամանակ մեջբերելով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ հնչեցրած ադրբեջանական սպառնալիքները եւ բռնապետական Ադրբեջանում մարդասպանին ներում շնորհելու, մայորի կոչում տալու, փառաբանելու, հերոսացնելու, բնակարանով եւ անձնագրով ապահովելու փաստերը:
«Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու փաստը հետ է մղում խաղաղության եւ համերաշխության ուղին Կովկասում, քանի որ այն ուղիղ կերպով կազմակերպված սադրանք էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բացի այդ այն մեծացնում է Հայատանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտությունը վերսկսելու հնարավորությունը: Դժբախտաբար, եւ’ Մարգարյանի սպանությունը, եւ’ մարդասպանին ներում շնորհելը համընկնում են Հայաստանի նկատմամբ իրագործվող շարունակական բռնությանը եւ ատելությանը: Այս տեսակի բարբարոսական գործողությունը` պարզ եւ հստակ զազրելի ոճրագործությունը, պետք է պատկանի մարդկության պատմության աղբարկղին: Այսպիսով, Սաֆարովի միջադեպից եւ Թուրքիայում մի քանի տարի առաջ Հրանտ Դինքի եւ Սեւակ Շահին Բալըքչըիի սպանություններից հետո մենք կարող ենք ընդամենը հանգել եզրակացության, որ հայերի նկատմամբ Թուրքիայում եւ Ադրբեջանում քարոզվող շարունակական ատելությունը, որը արտացոլվում է դպրոցական դասագրքերում եւ լրատվամիջոցներում, իր գործն է անում էթնիկ եւ կրոնական ատելության կրակն ավելի բռնկելու հարցում»,-եզրափակում է HuffPost-ը: Պարբերականն այն դիտարկմանն է, որ ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ եւ պետություններ պետք է ամեն հնարավոր ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա` Սաֆարովին վերադարձնելու Հունգարիա, որտեղ մարդասպանը պետք է մնացած կյանքն անցկացնի բանտախցում: «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պետք է հասկանա իր գործողությունների դաժան հետեւանքները, իր բարոյապես սնանկ վիճակը եւ անհապաղ հրաժարական տա»,-ավարտում է պարբերականը:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:
- Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին
արտահանձնելու որոշման համար
Իշխանությունները լուրջ քննադատությունների թիրախ են դառնում ընդդիմադիրների կողմից: - Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի
առնչությամբ
Ադրբեջանի գործողություններն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից շարունակվող միջնորդության ջանքերը քայքայելու ներուժ. ԱԳՆ: - Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել
Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին
Սաֆարովի արտահանձնման դեպքի առնչությամբ Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: - Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական
պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ
«Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար»,-նշվում է նամակում: - Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում.
կանադացի օրենսդիր
«Ցանկանում եմ արտահայտել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ»,-ասել է Կանադայի շրջանային խորհրդարանի պատգամավորը: