Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԱՄՆ Հայ իրավաբանների միությունն Օբամային կոչ է արել հետեւել խղճին եւ արդարությանը

ԱՄՆ Հայ իրավաբանների միությունն Օբամային կոչ է արել հետեւել խղճին եւ 
արդարությանը

 ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հայ իրավաբանների միությունը նամակ է հղել երկրի նախագահ Բարաք Օբամային` ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջանին արտահանձնելու եւ Ադրբեջանում նրան ներում շնորհելու առնչությամբ: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը, նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգելի նախագահ Օբամա. ողջունում ենք Ձեզ Հայ իրավաբանների միության անունից: Հայ իրավաբանների միության գործադիր խորհուրդը կիսում է ձեր խոր մտահոգությունը եւ վրդովմունքը` կապված Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից Սաֆարովին ապօրինի ներում շնորհելու որոշման հետ: Ադրբեջանի իշխանությունների` Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ ձեր հիասթափության եւ մտահոգության հայտնումը` հուսալի եւ ողջունելի լուր է մեզ համար, եւ մենք հույս ունենք, որ ձեր կողմից ավելին կասվի եւ կարվի: Մենք խնդրում ենք, որպեսզի դուք հետեւեք ձեր խղճին եւ արդարությանը: Սաֆարովին ներում շնորհելու Ալիեւի որոշումը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հասնելու, լարվածությունը նվազեցնելու եւ հաշտեցման խթանմանն ուղղված Ձեր եւ ԱՄՆ-ի կողմից գործադրվող  ջանքերը: Եվ քանի որ դուք հիշեցնում եք աշխարհին, որ ԱՄՆ-ն ազատության եւ ժողովրդավարության երկիր է, մենք ձեզ խնդրում ենք ժամանակ գտնել անդրադառնալու այն հարցին, թե ինչպե՞ս կարող են նման որոշումներ կայացվել: Մենք կոչ ենք անում ձեզ, թույլ տալ աշխարհին` տեսնելու ձեր մեջ այն խիզախ առաջնորդին, ում համար արդարությունը վեր է ամեն ինչից»:

Ad8be5anci wճրագործ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել էր ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am