Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավստրալահայերը հորդորել են երկրի իշխանություններին դատապարտել Ադրբեջանին եւ Հունգարիային

Ավստրալահայերը  հորդորել են երկրի իշխանություններին դատապարտել 
Ադրբեջանին եւ Հունգարիային

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը երկրի վարչապետ Ջուլի Գիլարդին նամակ է հղել, որում կոչ է արել Ավստրալիային` իր ձայնն ավելացնել Հունգարիայից Ադրբեջանին արտահանձնած  եւ ներման արժանացած ոճրագործ Սաֆարովի վերաբերյալ միջազգային հանրության դատապարտմանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից:  «Մենք դատապարտում ենք Հունգարիայի կառավարության կողմից արտահանձման գործընթացը եւ կոչ ենք անում այդ երկրի կառավարությանը` ներողություն խնդրել Հայաստանից եւ հայ ժողովրդից»,-նշել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Ղահրամանյանը:

Բացի Ավստրալիայի վարչապետին ուղղված նամակից, հանձնախումբը նամակներ է հղել նաեւ Ավստրալիայի արտգործնախարար Բոբ Կարին, երկրում ՆԱՏՕ-ի դեսպան Բրենդան Նելսոնին, ինչպես նաեւ Ավստրալիայում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոյին: «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարությանը, որը եւս մեկ անգամ ցույց տվեց իր դժկամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելուն ուղղված որոշման նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի մեր սիրելի եղբայրները եւ քույրերն արդեն բավականին տառապել են»,-ասել է Ղահրամանյանն` ավելացնելով, որ  նման արարքները խախտում են դատական նորմերը: 

«Ավստրալիան եղել է ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկերը, եւ այն բարոյական պարտավորություն ունի հրապարակավ դիտողություններ անելու այս ցնցող միջադեպի առնչությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նաեւ հանդիպում է պահանջել Ավստրալիայում Հունգարիայի դեսպանի հետ` ավստրալահայ համայնքի խոր մտահոգությունը փոխանցելու նպատակով: 

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am