Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սիրիական ընդդիմության շարքերը համալրում են տարբեր երկրների իսլամիստներ

Սիրիական ընդդիմության շարքերը համալրում են տարբեր երկրների 
իսլամիստներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը շարունակում է պայքարել զինված խմբավորումների դեմ, եւ դրան հաջողվել է Իրաքի սահմանի մոտակայքում գտնվող Ալբու Քամալ գյուղում ոչնչացնել զինված խմբավորումներ եւ զենք: Գյուղը գտնվում է Դեր Զորի մոտակայքում, եւ արդեն մի քանի շաբաթ է` զինյալների ձեռքում է: Զինված ուժերը փորձում են լիովին վերահսկողություն սահմանել այնտեղ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սիրիայի ընդդիմության շարքերը համալրվել են տարբեր երկրների իսլամիստներով, որոնք պայքարում են գործող համակարգի դեմ: Իսլամիստները Սաուդյան Արաբիայից են, Սենեգելից, Պակիստանից, Ալժիրից, ինչպես նաեւ Ուզբեկստանից եւ Չեչնիայից: Տեղեկություններ են ստացվել, որ Իդլեբում եւս հայտնվել են օտարազգի իսլամիստներ, որոնք ավելի վաղ Իրաքում պայքարել են ամերիկյան զորքերի դեմ: Ընդդիմադիրները հուսով են, որ իսլամիստների օգնությամբ կարող են հաջողությունների հասնել Հալեպում եւ այլ տարածքներում:

Սիրիայի ընդդիմությանն օգնում է նաեւ Ֆրանսիան: Վարչապետ Ժան Մարկ Էրոն հայտնել է, որ սիրիական ընդդիմությանը կապի եւ մարդկանց պաշտպանելու միջոցներ է տրամադրում:

Վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալները բավական լուրջ կորուստներ են կրել Սիրիայի տարբեր շրջաններում:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով մինչ այժմ զոհվել են մեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առավելագույնը տասն օրվա ընթացքում: Հայաստանում կացարան ստանալու ակնկալիքով մինչ այժմ ՀՀ միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am