Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ոչ մի հուշարձան չի մնացել Նախիջեւանի տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայագետ- նախիջեւանագետ Արգամ Այվազյանը նշեց, որ խնդիրը մասնավոր չէ, այլ վերաբերում է ամբողջ ժողովրդին: «Մտավորականները, պետական պաշտոնյաները, հասարակ քաղաքացիներն անտարբեր լինելու իրավունք չունեն: Անգամ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են ոչնչացվել այդ հուշարձանները»,-ասաց Այվազյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկում հայկական հուշարձանները, եւ խնդիրը ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում է: Տարբեր ժամանակաշրջաններում հաշվառված խաչքարներն ու հուշարձանները ոչնչացվել են հիմնականում 1998-2006 թթ:
Խորհրդային իշխանության տարիներին դասագրքերում շատ հազվադեպ կարելի էր հանդիպել Նախիջեւանի մասին որեւէ տեղեկության:
Որպես խնդրի լուծում` նախիջեւանագետն առաջարկում է հասարակությանը պահանջատեր լինել հայկական մշակույթի պահպանման հարցում եւ խնդիրը բարձրացնել միջազգային դատարանի առաջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում