Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ժան Պիեռ-Սյուորը Հայոց ցեղասպանությունը համարելով պատմության ամենացավոտ վերքերից մեկը` դեմ է հայկական օրինագծին

Ժան Պիեռ-Սյուորը Հայոց ցեղասպանությունը համարելով պատմության 
ամենացավոտ վերքերից մեկը` դեմ է հայկական օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը պատմության մեծ վերքերից մեկն է, որը Ֆրանսիան ճանաչել է որպես պատմական փաստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը'  այս մասին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումների ժամանակ նշեց Սենատի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Ժան Պիեռ Սյուորը: «Ես ցավակցում եմ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մարդկանց հետնորդներին: Մենք պարտավոր ենք վառ պահել նրանց հիշատակը»,- ասաց Ժան Պիեռ Սյուորը:

Մեծ Եղեռնը համարելով անմարդկային հանցագործություն' Սյուորն ասաց, որ այն կհիշվի մշտապես, քանի որ տարիների ընթացքում վերքերը երբեք չեն վերանում:

Միաժամանակ, Սյուորը ինչ-ինչ խնդիրների պատճառով դեմ է արտահայտվում օրինագծի ընդունմանը: «Մենք չենք հերքում Ցեղասպանության փաստը, սակայն իրավասու չենք նման որոշում կայացնել»,- ասաց Սենատի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am