Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույց»-ը կներկայացվի ՀՀ ոստիկանապետին

«Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույց»-ը 
կներկայացվի ՀՀ ոստիկանապետին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույց»-ը մշակվել է ՀՀ ոստիկանության եւ միջազգային փորձագետների կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հունվարի 20-ին ոստիկանությունում տեղի  է ունեցել ուղեցույցի քննարկումը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Քննարկմանը մասնակցել են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաեւ պրոֆեսոր Օթթո Լուխտերհանդթը` միջազգային եւ հանրային իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետներից մեկը, որի ակտիվ աջակցությամբ էլ մշակվել է ուղեցույցը:

            Օսիկյանը նշել է, որ հանդիպման նպատակն է` վերջնականապես ճշգրտել մի շարք հարցեր, որոնք հատկապես կարիք ունեն առավելագույն հստակեցման եւ պրակտիկայում երբեմն երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս: Անօրինական հավաքի մասնակիցների գործողությունները կորակվեն որպես հանրային շահի սահմանափակում, վրանների տեղադրման հիմնախնդիրը` հավաքների իրավունքի եւ ընդհանուր ոստիկանական իրավունքի տեսանկյունից:  Օսիկյանն ընդգծել է, որ ոստիկանությունը չափազանց կարեւորում է բոլոր հնարավոր իրավիճակներում հատկապես պարզելու այն սահմանը, որը գոյություն ունի հավաքների մասնակից անձանց իրավունքների իրականացման եւ դրանց իրավաչափ սահմանափակման միջեւ:

Օթթո Լուխտերհանդթը ներկայացրել է համատեղ մշակված ուղեցույցը` անդրադառնալով նաեւ Գերմանիայում ոստիկանության համանման պրակտիկայի առանձնահատկություններին:

Գործնական եւ շահագրգիռ քննարկման ընթացքում հստակեցվել են մի շարք հարցեր` ոստիկանության հիմնական խնդիրները հավաքների իրավունքի ապահովման առնչությամբ, ոստիկանության եւ հավաքների մասնակիցների փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները:

«Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույցը» պատրաստ է, մեկշաբաթյա ժամկետում ստորագրման կներկայացվի ոստիկանության պետին եւ հաստատվելուց հետո  կընդգրկվի ոստիկանության կրթական համալիրի ուսումնական պլաններում ու կօգտագործվի ծառայողների պարապմունքների ժամանակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]