Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական

Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 8-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնախմբում է Սրբոց Թարգմանչաց հիշատակը: Այդ առիթով Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նույն օրը, ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի եւ Օշական կտարվի երկու հարյուր տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Սբ. Ամենափրկիչ եւ Սբ. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.), որպեսզի ուխտավոր հայորդիները հնարավորություն ունենան հպվելու եւ օրհնություն ստանալու այդ Ավետարանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]