Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի մասնակցությամբ վերաբացվեց «ԴԻ Ջի Արմս Քորփորեյշնե ընկերությանը պատկանող գործարանը


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «ԴԻ Ջի Արմս Քորփորեյշնե ընկերությանը պատկանող գործարանի վերաբացման պաշտոնական արարողությանը: Վարչապետին եւ նրան ուղեկցող ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ýինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, պատգամավորներին, համայնքապետերին ներկայացվեց շուրջ հինգ ամիսների ընթացքում արտադրական հզորությունների եւ վարչական տարածքների նորացման ու բարեկարգման նպատակով իրականացված լայնածավալ շինարարական եւ վերանորոգման աշխատանքները: Ընկերությունը, ընդհանուր առմամբ, այս կարճ ժամանակահատվածում վերանորոգել եւ կարգավորել է երեք հոսքային գծերի շղթաներ, որոնց շնորհիվ գործարանը ներկայումս հնարավորություն ունի թողարկելու փամփուշտներ: Միաժամանակ արդիականացվել եւ գործարկվել է գործիքաշինական արտադրամասը, որը կապահովի անհրաժեշտ գործիքների մատակարարումը: Գործարանի արտադրամասերում շրջայց կատարելուց հետո ՀՀ վարչապետը գոհունակություն հայտնեց` ընդգծելով, որ «այն, ինչ հիմա արվել է, շատ լավ էե: «Ինչ այստեղ արվել է` սկիզբն է: Որեւէ նոր սարքավորում հիմա դեռեւս գործարան չի բերվել, բայց եղածն ամբողջովին կարգի է բերվել: Մեծ ներդրում է արվել շենքի վերանորոգման համար, եւ կարծում եմ, որ երկու ամսվա ընթացքում մենք կունենանք ժամանակակից, նոր ու լրացուցիչ գիծ եւ այն ժամանակ արդեն կասեմ` գոհ եմ, թե ոչ: Իհարկե, այն ինչ հիմա արվել է` շատ լավ է, մեծ միջոցներ են ներդրվել եւ կարծում եմ ամենից ճիշտ եւ արագ արդյունք բերող ձեւը սա էե,-լրագրողներին ասաց Ս. Սարգսյանը: Թե ի՞նչ նշանակություն ունի երկրի համար նման գործարանի արդիականացումը հարցին ի պատասխան վարչապետն ասաց, որ «մեր գործը հենց դա պետք է լինի, որ մեր ձեռնարկությունները արդիականացվենե: «Իսկ այս պարագայում անմիջական կապ կա երկրի պաշտպանունակության հետ: Կարծում եմ, որ գործարանի` ամբողջ թափով աշխատելու պայմաններում գոնե ռազմամթերքի մի քանի տեսականիով ամբողջովին ապահովված կլինենք: Ընդհանրապես, փոքր երկրները հնարավորություն չունեն ապահովելու բոլոր տեսականների սեփական արտադրությունը: Նախկին Խորհրդային Միության տարածքում ընդամենը չորս երկրում կա փամփուշտ արտադրելու հնարավորությունե,-նշեց Ս. Սարգսյանը: Վարչապետը վկայակոչելով գործարանի սեփականատերերի` արտաքին շուկա դուրս գալու փորձը, ինչպես նաեւ մրցունակ արտադրանքը, հույս հայտնեց, որ արտադրանքը հաջողությամբ կարող է արտահանվել: Ս. Սարգսյանը վստահեցրեց նաեւ, որ ռազմամթերք արտադրող ձեռնարկության վերագործարկումը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Այնուհանդերձ, վարչապետը նշեց նաեւ, որ «ամեն դեպքում, երբ ասում ենք երկրի պաշտպանունակություն` նկատի ունենք նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանունակությունըե: «Եւ եթե այս տեսակետից նայելու լինեք` անմիջական կապ կա, իսկ ընդհանրապես, իրավիճակի հետ կապված որեւէ առնչություն չունի: Այսինքն` իրավիճակով չէ պայմանավորված այս գործարանի վերագործարկումըե,- ընդգծեց Ս. Սարգսյանը: Ի դեպ, մինչեւ գործարանի պաշտոնական վերաբացումը` «ԴԻ Ջի Արմս Քորփորեյշնե-ի սեփականատեր Դավիթ Գալստյանն ու ձեռարկության աշխատակիցները կեսօրին այցելեցին Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Ընկերության սեփականատերը նախկին վարչապետին, ով մեծապես աջակցել էր ձեռնարկության վերաբացմանը, խոստացել էր այն վերագործակել. այսօր խոստումն արդեն իրականություն էր դարձել, ինչի մասին ազդարարվեց Անդրանիկ Մարգարյանի շիրմին ծաղկեպսակ դնելով: Նշենք, որ «Նեյտրոնե եւ «Բագավանե ՓԲ ընկերությունների մասնավորեցման ծրագրի շրջանակներում «Դի Ջի Արմս Քորփորեյշնե ընկերությունը հինգ ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ, իրականացրել է 4,7 մլն ԱՄՆ դոլարի համարժեք դրամի ներդրում: «Նեյտրոնե գործարանը հիմնադրվել է 1968թ. եւ գործունեություն է ծավալել մինչեւ 2002թ., իսկ «Բագավանըե դադարեցրել էր գործունեությունը 1997թ.` արտադրանքի փորձնական խմբաքանակ թողարկելուց անմիջապես հետո: Տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման ու համալրման նպատակով ընկերությունը ծրագրել է մոտակա երկու-երեք ամիսների ընթացքում Հայաստան ներկրել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հոսքային շղթաներ, որոնք հնարավորություն կտան ավելացնելու թողարկվող արտադրանքի քանակն ու տեսականին: Թողարկվող արտադրանքի որակական բարձր հատկանիշներն ապահովելու համար ներդրվել է միջազգային չափանիշներին համապատասխան որակի վերահսկման ժամանակակից համակարգ: Ներկայում ընկերությունն ունի 120 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է 320 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Արտադրական ամբողջական ցիկլի ներդրման պայմաններում ընկերությունը ծրագրել է աշխատակիցների թիվը զգալիորեն մեծացնել: Հաջորդ տարվանից այն նախատեսում է ներդնել նաեւ զրահաբաճկոնի արտադրություն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]