Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի նորակառույց դպրոցը կկրի ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանի անունը


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Ղազարյան): ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում մայիսի 1-ը յուրովի եռատոն էր. նշվեց գյուղի ազատագրման 13-րդ տարեդարձը, հանդիսավոր պայմաններում բացվեց գյուղի նորակառույց դպրոցը եւ այն անվանակոչվեց մատաղիսցիների նշանավոր հայրենակցի` Հայաստանի ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի անվամբ: Պատերազմի տարիներին ժամանակավորապես թշնամու կողմից գերեվարված, ներկայումս վերածնվող Մատաղիսի տոնական միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները` նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, գյուղի ազատագրմանը մասնակցածներ Հայաստանից, բազմաթիվ հյուրեր: Միջոցառումները մեկնարկեցին գյուղի մուտքի մոտ, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց ազատամարտի նահատակների հիշատակին: Այնուհետեւ «Հայաստանե համահայկական հիմնադրամի կողմից, Կանադայի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով կառուցված նորակառույց, 80 տեղանոց դպրոցի բակում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված գյուղի ազատագրման 13-րդ տարեդարձին, դպրոցի բացմանն ու անվանակոչմանը: Դպրոցի բացման պատիվը տրվեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին եւ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, որից հետո ներկաները ծանոթացան կրթօջախին: «Մատաղիսը մեր հերոս գյուղերի առաջին շարքում էե,- ընդգծեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը միջոցառման մասնակիցներին ուղղած ողջույնի խոսքում: Մատաղիսցիներին իր օրհնանքի խոսքն ուղղեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Միջոցառման մասնակիցներին շնորհավորեց նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ԼՂՀ ԿՄՍ նախարար Կամո Աթայանը, Մատաղիսի դպրոցի տնօրենն իրենց ելույթներում հիշարժան տոներին զուգահեռ արժեւորեցին նաեւ այն փաստը, որ նորակառույց կրթօջախը կրելու է Ռադիկ Մարտիրոսյանի անունը: Խորհրդանշական էր այն, որ միջոցառումը տեղի ունեցավ ակադեմիկոսի ծննդյան օրը: Օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ Հայաստանի պաշտպանության փոխնախարար, «Երկրապահե կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը: Գյուղի ազատագրման մի խումբ մասնակիցների հանձնվեցին «Երկրապահե եւ « 5-րդ բրիգադե հուշամեդալներ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]