Հասարակական

«Եվրատեսիլ-2008ե երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Սիրուշոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2008ե երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի էստրադային երգչուհի Սիրուշոն: Հաջորդ տարի երգի մրցույթը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Սիրուշոյի թեկնածությունը երեկ երեկոյան հաստատվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի կողմից: Ներկայացվելիք երգը կորոշվի հեռուստադիտողների շրջանում անցկացվող քվեարկության արդյունքում մարտի 17-ին: «Եվրատեսիլիե նոր կանոնների համաձայն` մասնակից երկրներից միայն մրցույթի հիմնադիր 4 պետություն եւ նախորդ տարվա հաղթող երկիրը կարող են անմիջապես մասնակցել եզրափակիչ փուլին: Մնացած երկրների ներկայացուցիչները եզրափակիչ փուլ կանցնեն կիսաեզրափակիչ փուլից հետո: Նշենք, որ 2008-ին Հայաստանն արդեն երրորդ անգամ է մասնակցելու մրցույթին: 2006-ին մեր երկիրը ներկայացրել է Անդրեն, իսկ 2007-ին` Հայկոն: Երկու երգիչներն էլ գրավել են 8-րդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում