Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում տարեկան վերականգնվում է 9049 մլն խմ ջրային ռեսուրս


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Հայաստանում տարեկան վերականգնվող ջրային ռեսուրսները 9049 մլն խմ են: Այդ թվում` ՀՀ-ում ձեւավորված 6859 մլն խմ ջրային ռեսուրսից 3248 մլն խմ-ն` մակերեւութային, 3611 մլն-ը ստորերկրյա ռեսուրսներ են: Արաքս եւ Ախուրյան գետերով Հայաստան է հոսում 1190 մլն խմ ջուր, վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1000 մլն խմ: Ջրօգտագործման եւ բնապահպանական նպատակներով տարեկան բաց է թողնում 3900 մլն խմ ջուր: Չօգտագործված (արտահոսք երկրից) ջրային ռեսուրները 5149 մլն խմ են: Ընդ որում, ամենամեծ արտահոսքը Դեբեդ գետից է՝ 1187 մլն խմ: Հայաստանի ռազմավարական ջրային պաշարները 1672 մլն խմ է, ազգային ջրային պաշարը՝ 35 855,6 մլն խմ: Այս տվյալները ներկայացված են ՀՀ ջրի ազգային ծրագրում, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարությունում: Խմելու ջրի պահանջարկը հանրապետությունում 719 մլն խմ է, ոռոգմանը՝ 1513,5 մլն խմ: Արդյունաբերական ոլորտում պահանջվում է 454 մլն խմ ջուր, հիդրոէներգետիկայի ոլորտում ջրի պահանջարկը 2918,4 մլն խմ է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am