Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Պետրոսյան):Երեւանի պետական համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի` խորհրդի նախագահ այսօր ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Խորհրդի նիստում առաջադրվել էին Ս. Սարգսյանի եւ բուհի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունները, վերջինը, սակայն, ինքնաբացարկ հայտատարեց: Նիստին մասնակցում էին խորհրդի 72 անդամներից 70-ը, նրանցից 65-ը կողմ քվեարկեցին, 4-ը` դեմ, մեկի քվերակությունն անվավեր ճանաչվեց: Խորհրդի նորընտիր նախագահը, նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ այսօր առավոտյան արդեն իսկ գիտեր իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ: «Այս դեպքում ցանկություն հայտնելու խնդիր չի առաջացել, դեպքերն ու հանգամանքները դասավորվում են այնպես, որ երբեմն ծրագրերին չեն համապատասխանումե,- ասաց Ս. Սարգսյանը: Ի դեպ, նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Ս. Սարգսյանի խոսքերով, աշխատանքի բերումով, ցավոք, ծանոթ չի համալսարանի աշխատակարգին, ուստի չէր կարող ծրագիր ներկայացնել կամ ընդարձակ ելույթ ունենալ: Նրա համոզմամբ, այդ աշխատակարգը պիտի լինի այնպիսին, որ խորհրդի նախագահին հնարավորություն չտա դառնալ պաշտոնյա կամ իրենով փոխարինել խորհրդին կամ ռեկտորին: «Վստահ եմ, որ խորհուրդը կլինի այնպիսի մարմին, որ կստեղծի ամենաբարենպաստ պայմանները ռեկտորի գործունեության համարե,- ասաց նա` ավելացնելով, որ այն պետք է լինի որպես օժանդակ կառույց, որն առաջին հերթին կօգնի բուհին լուծելու նախ արտահամալսարանական խնդիրները, ինչպես նաեւ քննարկի իրականացվելիք ծրագրերն ու լսի հաշվետվությունները: «Եթե չլիներ օրենսդրությամբ տարիքի սահմանափակումը, վստահ եմ, որ Ռադիկ Մարտիրոսյանը երկար տարիներ կպաշտոնավարեր որպես ռեկտորե,- ասաց Ս. Սարգսյանը` նշելով, որ անցած ընտրություններում քվեարկել էր հօգուտ նախկին ռեկտորի: Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունները նախատեսվում է անցկացնել մարտի 22- ին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am