ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանը
00:00, 27 Հունվար, 2006
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Պետրոսյան):Երեւանի
պետական համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի` խորհրդի նախագահ այսօր
ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Խորհրդի նիստում առաջադրվել էին Ս. Սարգսյանի եւ բուհի նախկին ռեկտոր
Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունները, վերջինը, սակայն, ինքնաբացարկ
հայտատարեց:
Նիստին մասնակցում էին խորհրդի 72 անդամներից 70-ը, նրանցից 65-ը կողմ
քվեարկեցին, 4-ը` դեմ, մեկի քվերակությունն անվավեր ճանաչվեց:
Խորհրդի նորընտիր նախագահը, նիստից հետո պատասխանելով լրագրողների
հարցերին, նշեց, որ այսօր առավոտյան արդեն իսկ գիտեր իր թեկնածությունն
առաջադրելու վերաբերյալ: «Այս դեպքում ցանկություն հայտնելու խնդիր չի
առաջացել, դեպքերն ու հանգամանքները դասավորվում են այնպես, որ երբեմն
ծրագրերին չեն համապատասխանումե,- ասաց Ս. Սարգսյանը: Ի դեպ, նրա
թեկնածությունն առաջադրել էր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ
երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը:
Ս. Սարգսյանի խոսքերով, աշխատանքի բերումով, ցավոք, ծանոթ չի համալսարանի
աշխատակարգին, ուստի չէր կարող ծրագիր ներկայացնել կամ ընդարձակ ելույթ
ունենալ: Նրա համոզմամբ, այդ աշխատակարգը պիտի լինի այնպիսին, որ խորհրդի
նախագահին հնարավորություն չտա դառնալ պաշտոնյա կամ իրենով փոխարինել խորհրդին
կամ ռեկտորին: «Վստահ եմ, որ խորհուրդը կլինի այնպիսի մարմին, որ կստեղծի
ամենաբարենպաստ պայմանները ռեկտորի գործունեության համարե,- ասաց նա`
ավելացնելով, որ այն պետք է լինի որպես օժանդակ կառույց, որն առաջին հերթին
կօգնի բուհին լուծելու նախ արտահամալսարանական խնդիրները, ինչպես նաեւ քննարկի
իրականացվելիք ծրագրերն ու լսի հաշվետվությունները:
«Եթե չլիներ օրենսդրությամբ տարիքի սահմանափակումը, վստահ եմ, որ Ռադիկ
Մարտիրոսյանը երկար տարիներ կպաշտոնավարեր որպես ռեկտորե,- ասաց Ս. Սարգսյանը`
նշելով, որ անցած ընտրություններում քվեարկել էր հօգուտ նախկին ռեկտորի:
Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունները նախատեսվում է անցկացնել մարտի 22-
ին: