Հասարակական

Բացվեց ýոտոլրագրող Լ. Մայիլյանի հիշատակին նվիրված լուսանկարների ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արման Գասպարյան): Մեծանուն ýոտոլրագրող Լեոնիդ Մայիլյանի հիշատակին նվիրված լուսանկարների ցուցահանդես բացվեց այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում: Ներկայացվեցին լուսանկարչի շուրջ 300 աշխատանքներ, ընդ որում, ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություններ, այլեւ ընտանեկան, թղթակցային լուսանկարներ: Լ. Մայիլյանն իր բեղմնավոր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մի շարք լուսանկարչական մրցույթների դափնեկիր է: Ինչպես նշեց նրա դուստրը` երգչուհի Աննա Մայիլյանը, Լ. Մայիլյանի ստեղծած ցանկացած լուսանկար, անգամ աննշան թղթակցային կադր կարծես վերածվում էր արվեստի գործի. մի լուսանկարով նա կարողանում էր արտացոլել մարդու ներաշխարհը, նրա հույզերը, խնդիրները: Լինելով լայն մտահորիզոն ունեցող բացառիկ անձնավորություն` Լ. Մայիլյանը Երեւանի պետական համալսարանում դասավանդել է նաեւ ռուսաց լեզու եւ գրականություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում