Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը պատասխանել Է Թուրքիայի վարչապետի նամակին


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել Է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի նամակին: «Հարգելի պարոն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես, որպես հարեւաններ մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից Երեւանն առաջարկել է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ: Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, ինչի վերաբերյալ տարակարծիք են, սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում ու այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր ու համապատասխան քաղաքական միջավայրե,- նշված է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Թուրքիայի վարչապետին ուղղված պատասխան նամակում: «Երկկողմ հարաբերությունների զարգացման ատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին, ուստի մենք կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ: Ահա այս համատեքստում կարող Է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր, կամ բոլոր կարեւոր խնդիրները՝ նպատակ ունենալով լուծել դրանք ու հասնել փոխըմբռնմանե, -նշել Է ՀՀ նախագահը: Հիշեցնենք, որ Ռեջեբ Էրդողանն առաջարկել է ստեղծել երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից բաղկացած խումբ, ինչը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվները:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]