Երևանում՝ 11:07,   6 Հունիս 2024

Արհեստների զարգացումը կդառնա պետության ուշադրության առարկա


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): «Հայաստանում արհեստագործները հիմնականում մտնում են ինքնազբաղվածների խմբի մեջ: Հավանական է, որ նրանց թվաքանակը 10-15 հազար է եւ կազմում է ինքնազբաղվածների 20-30 տոկոսըե,-ասաց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը` ՀՀ կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում արհեստագործության զարգացման մասին հայեցակարգըե ներկայացնելիս: Նիստին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման, կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարվել է վեցամսյա ժամկետում մշակել «Արհեստագործության մասինե ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ Գ.Վարդանյանի, արհեստագործական գործունեությունը հանրապետությունում իրականացվում է հիմնականում որպես ոչ ýորմալ, չհաշվառվող տնտեսավարում: Հայեցակարգը դնում է նրանց գործունեությունը քաղաքակիրթ տնտեսվարման դաշտ բերելու խնդիր: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, «անհատ արհեստագործների միավորումն ավելի ուղղորդված տեսք է տալիս նրանց գործունեությանը, բարձրացնում արտադրանքի որակը եւ «բրենդիե ստեղծման հավանականությունըե: «Երբ մենք իմանանք յուրաքանչյուր արհեստագործի տեղն ու հոգսը, որպես պետություն պատրաստակամություն հայտնելով աջակցել այս կամ այն հարցում, արհեստագործն ինքը շահագրգռված կլինի հայտնել իր կարիքների մասինե,- նկատեց նա` հավելելով, որ արհեստագործների հարկումը նախատեսվում է սահմանափակել եկամտահարկի գանձումով: Ձեռքի աշխատանքի վրա հիմնված արտադրանք թողարկող կազմակերպությունների հարկման դաշտը փոքր-ինչ այլ կլինի: Գ.Վարդանյանի խոսքով, հայեցակարգի իրականացումը կընթանա օրենսդրության եւ ենթակառույցների ստեղծման փուլերով: Պետության ստեղծած ենթակառույցները պետք է տրամադրեն գործարար խորհրդատվական եւ տեղեկատվական ծառայություններ, աջակցեն հումքի եւ նյութերի հայթայթման հետ կապված խնդիրների լուծմանը, նպաստեն միջազգային շուկայում հայկական արհեստագործական արտադրանքի առաջանցմանը: Քայլեր կձեռնարկվեն արհեստագործական կրթության համակարգը ժամանակի պահանջներին համահունչ վերականգնելու ուղղությամբ: Հնարավոր է նաեւ հեռաուսուցման մեթոդների կիրառումը: Փոխնախարարի ասելով, նախատեսվում է, որ օրենսդրությամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն արհեստագործության զարգացման համար` հաշվի առնելով գործունեության այդ ոլորտի առանձնահատկությունները: Համալիր լուծում կստանան արհեստագործական արտադրանքի արտահանման հետ կապված մաքսային ձեւակերպումների եւ թանկարժեք արհեստագործական իրերի փոխադրումների խնդիրները: Նրա գնահատմամբ, Հայաստանի արհեստագործները «բրենդերե ստեղծելու հնարավորություններ ունեն քարի, կաշվի գեղարվեստական մշակման, հայկական այլ ավանդական արհեստների ոլորտներում: Նման հնարավորությունների օգտագործմանը կարող է նպաստել նաեւ գյուղական զբոսաշրջության զարգացումը, զբոսաշրջիկներին սպասարկող օբյեկտներում արհեստագործական իրերի հավուր պատշաճի ներկայացումը, նման արտադրանքի իրացման ժամանակակից ենթակառույցների ստեղծումը: Նշված քայլերի իրականացումից հետո, Գ.Վարդանյանի խոսքով, հնարավոր կլինի մեծացնել արհեստագործական ոլորտի արտադրության եւ արտահանման ծավալները, մանավանդ որ միջազգային շուկայում այդ արտադրանքի պահանջարկը կա: Միայն Արաբական Միացյալ Էմիրություները տարեկան ներմուծում են 1 մլրդ դոլարի արհեստագործական արտադրանք: Նրա կարծիքով, արհեստագործության ճյուղի տարեկան 200-300 մլն դոլար արդյունք ստանալուն նպաստող զարգացման ենթակառույց ստեղծելու համար անհրաժեշտ կլինի մոտ 1 մլն դոլար: Հնարավոր է, որ ադ ճյուղի զարգացման համար բյուջետային միջոցներ նախատեսվեն արդեն 2006թ. սկսած:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am