Հասարակական

Լույս Է տեսել Ե.Չարենցի թոռնուհու՝ Հասմիկ Չարենցի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Բազում սկսնակ պոետներ են ժամանակին իրենց ստեղծագործությունների ձեռագիր տետրը դրել հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի սեղանին՝ նրա գնահականը ստանալու ակնկալիքով: Այսօր հերթը մեծ բանաստեղծի թոռնուհունն Էր՝ ռեժիսոր եւ բանաստեղծ Հասմիկ Չարենցինը, բայց մի տարբերությամբ, որ նա պապի սեղանին դրեց արդեն բանաստեղծությունների իր անդրանիկ ժողովածուն: Ո՞րտեղ Է սիրո, տառապանքի, նվիրումի եւ զոհաբերության սահմանը, ու՞ր փնտրել այն. այս մի շարք այլ հարցերին Է փորձում պատասխանել Հասմիկ Չարենցն իր «Սիրո սահմանըե խորագրով այս գրքում՝ անցյալ ու ներկա, իրական ու անիրական պատմություններում հակադրելով սիրո վեհ զգացումը նախանձին, ատելությանն ու քաղաքական խարդավանքին: «Սա մի գիրք Է անիրական, կամ, ավելի ճիշտ՝ անհնարին սիրո մասին: Սա սեր Է անհասանելի արքայի նկատմամբ հասարակ մի կնոջ՝ Անտիգոնեի, Ժաննա դ’Արկի կամ Հռիփսիմեի կողմից, սեր, որը քաղաքական խարդավանքների ու նախանձի պատճառով իրականություն չի դառնումե, -այսպես բնութագրեց իր գիրքը Հասմիկ Չարենցը: «Ժամանակին մի իմաստասեր ասել Է, որ մենք դուրս ենք եկել միýից եւ գնում ենք դեպի միýը® Հասմիկի բանաստեղծություններում ես տեսա ոչ միայն այդ միýը, այլ տեսա նրա կենսագրությունը, տեսա աշխարհը, պատմությունը, միաժամանակ նաեւ՝ Աստծունե, -Եղիշե Չարենցի տուն-թանգարանում այսօր կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց ակադեմիկոս Սեգեյ Սարինյանը: Գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակին ողջունելու Էին եկել նաեւ ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանը, բազմաթիվ անվանի մտավորակններ, գրողներ, գրականագետներ ու ակադեմիկոսներ: Ներկա Էր նաեւ Հասմիկի մայրը՝ Ե.Չարենցի դուստրը՝ Անահիտ Չարենցը: Ի դեպ, բանաստեղծություններից շատերի տակ գրված թվականներն ու տեղանունները՝ «1656 թ. Ամստերդամե, «94 թ Ք.Ա. Տիգրանակերտե, «1370 թ. Ք.ա. Եգիպտոսե եւ այլն, իրականում, հեղինակի խոսքերով, ծածկագրեր են՝ քողարկելու համար մերօրյա այն իրական դեպքերն ու իրադարձությունները, որոնց մասին պոետական հմտությամբ երբեմն քողարկված, երբեմն Էլ բացահայտ վկայում են նրա տողերը: Գիրքը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խմբագրությամբ, լույս Է տեսել «Գասպրինտե հրատարակչությունում: Բանաստեղծություններն այստեղ զետեղված են անգլերենով եւ հայերենով. «Ես իմ բանաստեղծությունները չեմ թարգմանել: Գրել եմ այն լեզվով, որով զգացել եմ, ահա թե ինչու հայերեն եւ անգլերեն տարբերակները փոքր-ինչ տարբեր են եւ դրանց մի մասը միայն մեկ՝ հայերեն կամ անգլերեն տարբերակով ենե, -ասում Է Հ.Չարենց: Հասմիկ Չարենցը (Բազյան- 1956 թ.), նաեւ գրականության պրոýեսոր Սուրեն Բազյանի թոռնուհին, գրել սկսել Է վաղ տարիներից: Ավարտել Է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հատկանշական Է հատկապես նրա բեմական համագործակցությունը ռեժիսոր Արմեն Էլբակյանի հետ: Հասմիկ Չարենցը նաեւ բազմաթիվ երգերի տեքստերի, հոդվածների եւ մյուզիքլների հեղինակ Է: Ներկայումս ապրում եւ ստեղծագործում Է Հոլանդիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում