Հասարակական

Երեւանում վերաբացվեց ՀՀ բնության պետական թանգարանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Երեւանում այսօր վերաբացվեց ՀՀ բնության պետական թանգարանը: Վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվել են թեհրանաբնակ Լեւոն եւ Բելլա Ահարոնյանի շուրջ 300 հազար դոլար ներդրումների շնորհիվ, սկսվել Էին դեռեւս 2002 թվականին: Ըստ թանգարանի տնօրեն Իրինա üրանկյանի, կառույցում ներկայումս տեղակայված են շուրջ 5600 ցուցանմուշներ: Դրանք կենդանական եւ բուսական աշխարհի տեսականիներ են, հողերի նմուշներ, տարբեր տեսակի հանքաքարեր, պեյզաժներ, հերբարիումներ, բնությունը պատկերող մանրանկարներ, ջրում ապրող սողուններ եւ ձկներ: Դրանցից ավելի քան 50-ը բարերարի շուրջ 40 տարիների հավաքածուներն են: Մինչ կառույցի շահագործումը, վերոնշյալ ցուցանմուշները պահպանվել են Կապույտ մզկիթի տարածքում, Գյումրիի եւ Արարատի Ղուկասավանի թանգարանային մասնաճյուղերում: Բացի ցուցանմուշների պահպանումից եւ ցուցադրումից, թանգարանը ծառայելու է որպես մատաղ սերնդի Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության կենտրոն, որտեղ դպրոցական ծրագրի շրջանակներում, մասնագիտական թեմաներից բացի, երեխաները լիրաժեք գիտելիքներ կստանան շրջակա միջավայրի պահպանման, բնության երեւույթների, ինչպես նաեւ կենդանիների խնամքի եւ պահպանման վերբերյալ: Ներկաներին եւ կոլեկտիվին ողջունելով թանգարանի վերաբացման առիթով ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նկատեց, որ մարդը լիաժեք չի կարող ապրել առանց բնության վրա մշտական ազդեցության: Նրա խոսքերով անգնահատելի է թանգարանի դերը, որպես բնապահպանական, գիտական, հանրակրթական, պատմամշակութային հատկանիշներով օժտված օջախ: «Մենք քաջ գիտակցում ենք, որ բնապահպանական բոլոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցները ժամանակին գերազանցում են պետության հնարավորությունները, ուստի դրանց լուծումը պահանջում է համակարգված միասնական մոտեցումե, -ասաց Վ. Այվազյանը: Ըստ բարերար Լեւոն Ահարոնյանի, բնագիտական թանգարանում տեղակայված Իրանի բնիկ կենդանիների հավաքածուները կնպաստեն Իրան-Հայաստան բարեկամության առավել զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում