Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել

Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում գրել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Կամիկաձե անօդաչուն գրոհել է ընթացող մարդատար ավտոմեքենայի վրա, որի մեջ գտնվում էին վարորդը և երեք ուղևորներ: Միջադեպը տեղի է ունեցել Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանի հսկիչ անցակետի մոտ։ Ցավոք, կա զոհ. պայթյունի հետևանքով ստացած վերքերից կինը տեղում մահացել է», - հայտնել է նա։

Գլադկովը հավելել է, որ մեքենայում գտնվող բոլոր անձինք ՝ զոհվածի ամուսինը և վերջինիս հայրն ու մայրը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտնում են Ուկրաինայի կողմից ՌԴ սահմանամերձ շրջանների գնդակոծության մասին։ ՀՕՊ համակարգերը հիմնականում հետ են մղում հակառակորդի գրոհները:

Մայիսի 17-ին Գլադկովը հայտնել էր Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով մեկ կնոջ և նրա 4-ամյա երեխայի զոհվելու մասին։

Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում Բելգորոդի մարզում ԱԹՍ-ների հարձակումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am