Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի 
հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է` վերջին շրջանում խորհրդարանականների ակտիվ փոխայցերը ցույց են տալիս, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով: ԱԺ փոխնախագահը խոսել է մշակութային համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին:

Էլիսո Բոլքվաձեն նշել է, որ Վրաստանի խորհրդարանում իր ղեկավարած հանձնաժողովը նորաստեղծ է եւ հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջին հուշագիրը ստորագրվել է Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am