Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու 
համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի գալիք համապետական ընտրություններում նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարություն և տեսանյութ է հրապարակել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը և անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը։

Նա կոչ արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների, պատանդներ պահելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քենեդի կրտսերը հանդես է եկել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով:

«Արցախի էթնիկ զտումից հետո ադրբեջանական վարչակարգը դեռևս որպես պատանդներ է պահում Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներին, նախարարների և խորհրդարանի անդամների, ինչպես նաև տասնյակ այլոց՝ Հայաստանից տարածքային հետագա զիջումներ պարտադրելու համար»,- նշել է նախագահի թեկնածուն:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարչախումբը սպառնում է ներխուժել Հայաստան, եթե չզիջեն մի քանի քաղաքներ և գյուղեր Հայաստանի սահմաններից ներս։

«Այսօր ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են այն, ինչ մնացել է Արցախի հայկական ժառանգությունից։ Եթե ​​չլինի միջազգային աջակցություն, 1915 թվականին սկսված Հայոց ցեղասպանությունն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Մենք պետք է գործենք հիմա Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ կոչ անելով ազատ արձակել պատանդներին և պատժամիջոցներ կիրառելով, մինչև բնիկ հայերի՝ Արցախ վերադարձի ապահով և կենսունակ ճանապարհին հասնելը։ Չնայած այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, սակայն հայերի դժբախտությունը դեռ ավարտված չէ, և մենք պետք է վերստին հանձնառություն ստանձնենք՝ վերջ տալու էթնիկ զտումներին և պաշտպանելու հայերի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Ռոբերտ Քենեդի կրտսերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am