Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն 
շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի խոսքով՝ Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գերմանացի պատգամավորը, անդրադառնալով արցախահայության բռնի տեղահանմանը, մտահոգություն է հայտնել ԵՄ անգործության վերաբերյալ։ «Ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տներն Արցախում՝ բարբարոս ադրբեջանցի օկուպանտների պատճառով։ Արցախում մշակութային վայրերի, եկեղեցիների, ամբողջ գյուղերի ավերումը համալրել է Հայոց ցեղասպանության սարսափելի պատմությունը։ Առավել մտահոգիչ է այն, որ Եվրամիությունը ձեռքերը ծալած կանգնել եւ աջակցում է ագրեսորներին գազային գործարքների միջոցով և չի կարողանում որևէ քայլ ձեռնարկել: Հայ ժողովուրդը տառապում է, և ժամանակն է, որ ԵՄ-ն դիրքորոշում որդեգրի։ Ես իմ կուսակցության անունից ներողություն եմ խնդրում ԵՄ-ի բարոյական անկման համար», - ասել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնը։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am