Մշակույթ

Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

1 րոպեի ընթերցում

Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է:

Ապրիլի 17-ին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է տաղավարով, քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։ Հայաստանի տաղավար է այցելել նաև Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ժյուրին՝ ներկայացված նախագծին ծանոթանալու նպատակով։

Տաղավարը լայն հանրության համար բաց կլինի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը:

Հայաստանի պաշտոնական տաղավարը ներկայացնում է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանը՝ «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով, որի համադրողը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրության բաժնի տնօրեն Արմեն Եսայանցն է։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում