Քաղաքականություն

Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը

2 րոպեի ընթերցում

Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանն հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և կրճատել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի գրասենյակի՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ վկայակոչելով կոնգրեսականի խոսքերը Սպիտակ տանն անցկացվող՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառումից, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։

«Այժմ դա իրական արդարություն չէ։ Իրական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ (խմբ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայեր) կարող են վերադառնալ իրենց նախնիների տները՝ Արցախ, որտեղ նրանք ապրել են հազար և ավել տարիներ»,- նշել է կոնգրեսական Շերմանը՝ հավելելով, որ մինչև այդ արդարության տեղի ունենալը Հայաստանին անհրաժեշտ է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից խոստացված օգնությունը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանին օգնելու օրինագիծ կընդունվի։

Կոնգրեսական Բրեդ Շերմանը 1998 թվականին գլխավորել է ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրամադրված օգնության առաջին փաթեթը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում