Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը հակասում է Հայաստանի շահերին․ Արմեն Ռուստամյան

Հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը հակասում է Հայաստանի 
շահերին․ Արմեն Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանազատումը և սահմանագծումը իրար հաջորդող միջազգային գործընթացներ են և պետք է համապատասխանեն միջազգային լավագույն պրակտիկային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում իր ելույթում այս մասին ասաց  Ազգային ժողովի ընդդիմադիր  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ հիմնարար սկզբունք է համարվում այն, որ առ ոչինչ է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ ձեռք բերված որևէ համաձայնությունը։

«Առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների առկայությունը։ Այս գործընթացներն իրականացնելու համար ձևավորվում է երկկողմ միջպետական կառավարական հանձնաժողով, կայացվում է համաձայնություն սահմանազատման հիմքերի և համատեղ սահմանագծում իրականացնելու գործընթացի շուրջ, կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որն արձանագրում է սահմանային բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։ Հետևաբար՝ սահմանների ճանաչման գործընթացի միջազգային պրակտիկայում խոսք չի կարող լինել ավարտված որևէ հատվածական սահմանազատման և սահմանագծման մասին առանց ունենալու սահմանային բոլոր խնդիրների լուծումն արձանագրող համաձայնություն։ Ուստի հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն Ադրբեջանի հորինածն է և հակասում է մեր շահերին և միջազգային լավագույն պրակտիկային»,- ընդգծեց Ռուստամյանը։

Պատգամավորը նշեց, որ այդ ապօրինի պահանջին տուրք տալը նշանակում է ուղղակիորեն ուժի սպառնալիքի տակ անվերապահորեն կատարել Ադրբեջանի կամքը։

«Այս եզրահանգումն ամրապնդում է Ադրբեջանի այն պահանջով, որ սահմանի հստակեցումն իրականացվի հենց Տավուշի հատվածից, որտեղ մեր առաջնագիծն ամենաամուրն է»,-եզրափակեց Ռուստամյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am