ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարությանմամուլի խոսնակ Անի Բադալյանը։