Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Լեհաստանը երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ

Լեհաստանը երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան Ուկրաինայում Ռուսաստանի ինտենսիվ գործողությունների պատճառով բարձչացել է հանրապետության երկինք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

«Լեհական և դաշնակից ինքնաթիռները գործում են Լեհաստանի օդային տարածքում, ինչը կապված է աղմուկի մակարդակի բարձրացման հետ, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում: Գիշերվա ընթացքում նկատվել է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն՝ կապված թիրախների վրա հրթիռային հարձակումների հետ, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործարկվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը։ Իրավիճակը վերահսկվում է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am