Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է

«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 
մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում վիրավորների թիվը հասել է 382-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աղետների բժշկության կենտրոնում։

«Թարմացված տվյալների համաձայն՝ տուժել է 382 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։ Մեծամասնությունը՝ 217 տուժած, ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Ավելի վաղ 165 մարդ հոսպիտալացվել էր, նրանցից 96-ն արդեն դուրս է գրվել», – ասել է գործակալության զրուցակիցը:

Իր հերթին Ռուսաստանում Բելառուսի դեսպանությունը հայտնել է ահաբեկչության հետևանքով հանրապետության ևս մեկ քաղաքացու մահվան մասին։ Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր ահաբեկչության հետևանքով Բելառուսի 2 քաղաքացու մահվան մասին։

Ռուսական լրատվամիջոցների՝ մարտի 28-ին հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության զոհերի թիվը 143 էր։

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am