Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» 
այլընտրանքային թատրոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն դիտել են «Լռակյաց հիվանդը» ներկայացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

«Լռակյաց հիվանդը» յուրահատուկ տեղ է զբաղեցնում թատրոնի խաղացանկում: Ներկայացման ռեժիսոր Աննա Պողոսյանի բեմադրությունը ստեղծվել է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» բեսթսելլեր գրքի հիման վրա: Ներկայացման մեջ ներգրավված դերասանները Հայաստանի տարբեր թատրոններից են:

Ներկայացումից հետո նախարարը և նրա տեղակալը հանդիպել են թատերախմբի անդամների հետ, հետաքրքրվել թատրոնի գործունեությամբ, զրուցել առաջիկա անելիքների և ծրագրերի մասին:

«Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոնը հիմնադրվել է 2016 թվականին,  հիմնադիրը Մխիթար Դանիելյանն է։ Առաջին ներկայացման փորձերն արվել են 2016 թվականից՝ բացօթյա տանիքում, իսկ 2017 թվականից աշխատանքներ են տարվել՝ բուն թատրոնը հիմնելու ուղղությամբ:

Խաղացանկի գլխավոր մաս են կազմում ամառային թատերաշրջանի բացօթյա ներկայացումները, իսկ փակ տանիքը հնարավորություն է տալիս ունենալ նաև ձմեռային թատերաշրջան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am