Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին արտագնա խաղում զիջեց Չեխիային

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին արտագնա խաղում զիջեց Չեխիային

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվաականի ընկերական երկրորդ խաղում մրցեց Չեխիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած խաղի մեկնարկային րոպեներին չեխերը տիրել էին նախաձեռնությանը: Հայաստանի ընտրանին միայն հակագրոհում էր: Եվ նման մի արագ հակագրոհի ժամանակ, ստանալով Կամո Հովհաննիսյանի փոխանցումը, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր 6-րդ հանդիպումն անցկացնող Էդգար Սևիկյանը խփեց իր անդրանիկ գնդակը` առաջ մղելով Հայաստանի ընտրանուն: Բաց թողած գնդակից հետո չեխերը սկսեցին առավել  շատ գրոհներ կազմակերպել: Առաջին կեսի ավարտին չեխերը վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Լադիսլավ Կրեյչին:

Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն գրոհների հստակ վերջաբան չկար: Չեխերը հերթական գրոհներից մեկի ժամանակ` 77-րդ րոպեին, առաջ անցան հաշվի մեջ: Տուգանային հրապարակում արագ կողմնոշովեց Հորին:

Չեխիա-Հայաստան` 2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանն իր 80-րդ հանդիպումն անցկացրեց ընտրանու կազմում: 31-ամյա փորձառու պաշտպանը ազգային հավաքականում նորամուտը նշել է 12 տարի առաջ՝ 2012թ. փետրվարի 28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած Հայաստան-Սերբիա ընկերական խաղում:

Ազգային ընտրանին հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 4-ին` հյուրընկալվելով Սլովենիայի հավաքականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am