Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գերմանիան սահմաններին վերահսկողություն կսահմանի «Եվրո-2024»-ի ժամանակ

Գերմանիան սահմաններին վերահսկողություն կսահմանի «Եվրո-2024»-ի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գերմանիայի իշխանությունները հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում հունիսին և հուլիսին «Եվրո-2024»-ի ընթացքում վերահսկողություն կիրականացնեն իրենց բոլոր սահմաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով՝ երկրի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերին:

Նա նշել է, որ նման միջոցներն անհրաժեշտ են ագրեսիվ տրամադրված հանցագործների հնարավոր մուտքը կանխելու համար, մասնավորապես ՝ իսլամիստ և այլ ծայրահեղականների:

Եվրոպական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Գերմանիան առանց այդ էլ որոշ ժամանակ ստուգումներ է մտցրել Լեհաստանի, Չեխիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ իր արևելյան և հարավային սահմանին՝ անօրինական միգրանտների հոսքերի մտավախությունների պատճառով:

«Եվրո-2024»-ը կմեկնարկի հունիսի 14-ին Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականների խաղով: Մրցաշարն այս տարի կանցկացվի Գերմանիայի տարածքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am