Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին առանց հաղթանակի է ավարտում Եվրոպայի առաջնության ընտրական փուլը

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին առանց հաղթանակի է ավարտում Եվրոպայի առաջնության 
ընտրական փուլը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում հյուրընկալեց Ռումինիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արմավիր քաղաքի Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում ռումինացիներն առավել շատ էին տիրում գնդակին: Հայաստանի հավաքականը պաշտպանական գործողություններից զատ, երբեմն հակագրոհում էր: Առաջին կեսում թիմերին չհաջողվեց իրացնել իրենց պահերը: Երկրորդ կեսում ևս Ռումինիան տիրում էր նախաձեռնությանը, վտանգավոր գրոհներ կազմակերպում, իսկ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պաշտպանվում և հակագրոհում էր: Ռումինիայի ընտրանուն հաջողվեց հաղթանակ կորզել վերջին րոպեներին: Ստանդարտ դիրքի իրացումից հետո` գլխով Հայաստանի ընտրանու դարպասը գրավեց Միահին:

Հայաստան-Ռումինիա` 0:1:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ընտրական այս փուլում ոչ մի հաղթանակ չտարավ, 6 խաղում պարտություն կրեց և երկուսն ավարտեց ոչ-ոքի: 8 խաղերում սեփական դարպասն ընդունեց 17 գնդակ և մրցակիցների դարպասն ուղարկեց միայն 1 գնդակ: Թիմը մրցաշարային աղյուսակում վերջինն է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am