Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Podcast. «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունման ավարտին մնացել են հաշված օրեր

Podcast. «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունման ավարտին մնացել են 
հաշված օրեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:  Ծրագրի մասնակցության մանրամասներն ու փորձը  «Արմենպրես» Podcast-ում ներկայացրել են «Քայլ դեպի տուն» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանը և շրջանավարտ Հերմինե Մարգարյանը։

GEV_7558.jpg (701 KB)

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են,  մասնակիցների ընտրությունը կատարվելու է «առաջինը դիմեցիր՝ առաջինն ընդունվեցիր» սկզբունքով։ 

2024 թվականի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն  ապրիլի 1-ն է:  Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը։ Այս տարվա ծրագիրը նախատեսված է 600 սփյուռքահայ պատանիների ու երիտասարդների համար: Ծրագիրը կիրականացվի հունիսի 3-ից օգոստոսի 24-ը՝ 6 փուլով: Այն ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ։  Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիներ ու երիտասարդները, որոնք նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին։ 

«Ծրագիրը երկու գլխավոր նպատակ ունի՝ ազգային ինքնության պահպանում, հայրենաճանաչություն և  հայրենադարձություն։ Նման  վառ օրինակ է Հերմինեն, ով անցյալ տարվա շրջանավարտ է և այժմ ուսանում է Սլավոնական համալսարանում»,-ընդգծեց ծրագրի ղեկավար Աննա Մհերյանը։

Ռուսաստանաբնակ Հերմինե Մարգարյանի խոսքով՝  ծրագիրը խթան է հանդիսացել հայրենիք վերադարձի և օգնել է նոր միջավայրին ավելի հեշտ ինտեգրվելուն։

«Երկար տարիներ ապրելով արտերկրում՝ իմ մեջ  ձևավորվել էին հստակ ազգային համոզմունքներ, որոնք հուշում էին՝  վերադառնալ Հայաստան և կյանքը շարունակել  այստեղ։  Ծրագրին մասնակցելիս չէի էլ կարող պատկերացնել, որ երկու շաբաթվա  ընթացքում այսքան նոր բան կբացահայտեմ ինձ համար։ Ծրագրի ավարտից անմիջապես հետո տեղափոխվել եմ Հայաստան, ընդունվել Սլավոնական համալսարան և պլանավորում եմ ավարտելուց հետո ապրել և աշխատել հայրենիքում՝ ընտանիքիս հետ միասին։ Ազատ ժամանակ հաճախում եմ հայկական պարերի ուսուցման և ուսումնասիրում եմ պատմություն առարկան։ Որպես ծրագրի մասնակից խորհուրդ կտամ չվախենալ, դիմել և մասնակցել այս կարևոր նախաձեռնությանը, քանի որ այն  օգնում է հետագա պլանների հստակ որոշմանը։ Ծրագիրն օգնեց ավելի շուտ վերադառնալ հայրենի տուն և իրականացնել նպատակները»,-նշեց ծրագրի մասնակից Հերմինեն։

 

Մանրամասները լսեք փոդքաստում։

Տաթև Զաքարյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am