ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկա-Երևան չվերթի ուղևորուհին հայտարարել է, որ իր ձեռքի պայուսակում ռումբ կա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ նովոստի» գործակալությանն այս մասին հայտնել են օդանավակայանից։ «Ոստիկանություն ենք կանչել, միջոցառումներ են իրականացվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ խոսքը SU1862 Մոսկվա-Երևան չվերթի մասին է։
Ինչպես հաղորդել է 112 տելեգրամյան ալիքը, ինքնաթիռ բարձրանալուց անմիջապես հետո կինը բորտուղեկցորդուհիներին հայտնել է, որ իր ձեռքի պայուսակում ռումբ կա։
Նշվում է, որ թռիչքը հետաձգվել է։