Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բիշքեկում ձերբակալել են 5 ադրբեջանցու, որոնք մահափորձ էին նախապատրաստում Ղրղզստանի ղեկավարության դեմ

Բիշքեկում ձերբակալել են 5 ադրբեջանցու, որոնք մահափորձ էին 
նախապատրաստում Ղրղզստանի ղեկավարության դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ Բիշքեկում ձերբակալել են անդրազգային հանցավոր խմբավորման հինգ անդամի, որոնք մահափորձ էին ծրագրել Ղրղզստանի ղեկավարության դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպված հանցավոր խմբավորումների հակաիրավական գործունեության բացահայտմանն ու կանխմանն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպման ընթացքում օտարերկրյա քաղաքացիներից և, հնարավոր է, միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանցից Ղրղզստանի ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում են հայտնվել անդրազգային հանցավոր խմբավորման անդամ հանդիսացող Ադրբեջանի հինգ քաղաքացի՝ Ալիև Վ. Մ.-ն, Բաղխիրով Ս. Ա.-ն, Ասգարով Մ. Օ.-ն, Բեհբուդով Մ. Ս.-ն և Մամադով Զ. Ի.-ն։

2024-03-23_15-34-20_680770.jpg (349 KB)

«Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ Ասգարովը հանցավոր միջավայրի ամրապնդման և գողական գաղափարախոսության տարածման, ինչպես նաեւ իր կարգավիճակի բարձրացման նպատակով իր հանցակիցների հետ ժամանել է Ղրղզստանի Հանրապետության տարածք՝ երկրի ղեկավարության դեմ մահափորձ կազմակերպելու համար ՝ կապված հանցավոր խմբավորման դեմ պետության վարած ակտիվ պայքարի քաղաքականության հետ», - ասված է հայտարարության մեջ։

Կոմիտեում պնդում են, որ նրանց հանցավոր ծրագրերը ծագել են Ղրղզստանի ազգային անվտանգության մարմիններին կողմից իրականացվող միջոցառումների ֆոնին՝ հանցավոր գաղափարախոսությունից զանգվածային հրաժարվելու և հետագայում կալանավորների, բանտարկյալների և ազատության մեջ գտնվող անձանց շրջանում պետական քաղաքականության պահպանման ուղղությամբ: Սա դժգոհություն է առաջացրել արտասահմանյան քրեական առաջնորդների շրջանում, քանի որ հեռանկարում կարող էր բացասաբար անդրադառնալ նրանց վրա։

2024-03-23_15-34-21_808888.jpg (197 KB)

«Այդ կապակցությամբ ազգային անվտանգության աշխատակիցների կողմից մարտի 22-ին իրականացվել են օպերատիվ-քննչական միջոցառումներ, որոնց արդյունքներով բոլոր վերը նշված անձինք ձերբակալվել են։ Ներկայումս քննչական միջոցառումներ են անցկացվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար՝ Ղրղզստանի օրենսդրության համաձայն», - եզրափակել են կոմիտեում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am