Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ
1 րոպեի ընթերցում
![Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/03/1133046.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման համաձայն՝ Ավանեսյանը 2024 թվականի մարտի 25-29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։
Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։