Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թալիբները մի քանի տանկ են տեղափոխել Պակիստանի հետ սահման․ ԶԼՄ-ներ

Թալիբները մի քանի տանկ են տեղափոխել Պակիստանի հետ սահման․ ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ​​«Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները մի քանի տանկ են տեղափոխել Աֆղանստանի՝ Պակիստանին սահմանակից շրջաններ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ Aamaj News գործակալության հրապարակած տեսագրության մեջ երևում է զրահամեքենաներից մեկի տեղափոխման պահը։

Թալիբների պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Մարտի լույս 18-ի գիշերը Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ էին հասցրել Աֆղանստանի Պակտիկայի և Խոստի նահանգների բնակավայրերին, որոնք գտնվում են երկու երկրների սահմանի մերձակայքում։ Թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտնել է, որ հարձակումների զոհ է դարձել առնվազն 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։

Ավելի վաղ զինյալները Պակիստանի Խայբեր Փախտունխվայի նահանգի Միր Ալի քաղաքում հարձակում էին գործել ռազմակայանի վրա, որի հետևանքով 7 զինծառայող էր զոհվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am