Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոլդովան ռուս դիվանագետին արտաքսում է ՌԴ նախագահական ընտրությունների պատճառով

Մոլդովան ռուս դիվանագետին արտաքսում է ՌԴ նախագահական 
ընտրությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկն անցանկալի անձ է հայտարարվել և ստիպված կլինի լքել երկիրը։ Համապատասխան նոտան հանձնել են Քիշնևում ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին, որը կանչվել է արտգործնախարարություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

 Ըստ Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայության՝ այս քայլը պայմանավորված է «Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրի տարածաշրջանում, հակառակ Մոլդովայի իշխանությունների դիրքորոշման, Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների կազմակերպման հետ կապված բողոքով»։

2024 թ. Մոլդովան արգելել է Ռուսաստանի ընտրությունների անցկացումը ՌԴ դեսպանատան սահմաններից դուրս ցանկացած վայրում, ուստի Քիշնևում գործել է միայն մեկ ընտրատեղամաս, հիշեցնում է ՏԱՍՍ գործակալությունը, որի տվյալներով, չնայած այդ սահմանափակմանը, 2024 թ. ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ ևս վեց ընտրատեղամաս է բացվել Մերձդնեստրի տարածքում, «որտեղ ապրում է Ռուսաստանի Դաշնության ավելի քան 250 հազար քաղաքացի»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am