Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վալերի Լեոնտևը հեռանում է բեմից

Վալերի Լեոնտևը հեռանում է բեմից

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևը լքում է բեմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երգչի համերգային տնօրեն Բորիս Չիգիրյովին։

«Վալերի Յակովլևիչն արդեն վաղուց է լքել բեմը, պարզապես այժմ այդ մասին հայտարարել է պաշտոնապես: Մենք արդեն երկար ժամանակ համերգներ չենք տվել և ոչ մի ծրագրում չենք նկարահանվում այն պատճառով, որ նա արդեն 75 տարեկան է», - ասել է Չիգիրյովը:

Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հայտնել էր, որ Լեոնտևը ծանր թոքաբորբով հիվանդանալուց հետո առաջին անգամ երգել է Դուբայում կայացած մասնավոր միջոցառման ժամանակ: Երգչի ելույթը տևել է գրեթե մեկ ժամ, իսկ հոնորարը հասել է 10 միլիոն ռուբլու։

Վալերի Լեոնտևը խորհրդային և ռուս երգիչ է, այնպիսի հիթերի կատարող, ինչպիսիք են «Վերնիսաժ»-ը (Լայմա Վայկուլեի հետ), «Դելտապլան»-ը, «Կանաչ լույս»-ը, «Կազանովա»-ն: Նա Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» 4-րդ աստիճանի շքանշանի, Պատվո շքանշանի և Բարեկամության շքանշանի ասպետ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am