Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ֆլայ Արնա»-ի լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվել է

«Ֆլայ Արնա»-ի լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ավիաընկերության լիցենզիան այս պահի դրությամբ կասեցված է, եթե ընկերությունը 6 ամսվա ընթացքում օդանավ չներգրավի, լիցենզիայի գործողությունը կդադարեցվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը խորհրդարանում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին:

«Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնա»-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է: Եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի»,-ասաց Սիմոնյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ տվյալ հարցն ուսումնասիրվում է, հստակ տեղեկատվության դեպքում այն կփոխանցեն: Խնդիրը, գլխավորապես, ֆինանսական է:

Նա վստահեցրեց, որ հրապարկման ենթակա հատվածի հետ կապված խնդիր չի լինի, այն կհրապարակվի, սակայն գոյություն ունեն կոմերցիոն գաղտնիքի դրույթներ, որոնք կապակցված են նաև այլ կազմակերպությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am