Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սիսիան-Գորիս ավտոճանապարհի ողբերգական ՃՏՊ-ի զոհ է դարձել 4 քաղաքացի. կա նաև ծանր վիրավոր

Սիսիան-Գորիս ավտոճանապարհի ողբերգական ՃՏՊ-ի զոհ է դարձել 4 քաղաքացի. 
կա նաև ծանր վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 19-ին, ժամը 05:40-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. ներսում կա քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Պ. Բ.) և «VAZ» (վարորդ՝ Կ. Գ. ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է ավտոմեքենան:

Կ.Գ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են չորս քաղաքացու դի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am