Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում ներդրումների հնարավորություն է ընձեռում

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ն աշխարհի խոշոր ֆոնդային 
բորսաներում ներդրումների հնարավորություն է ընձեռում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը  ՖինԲրոքեր պոդքաստային շարքի առաջին թողարկմանն անդրադարձել է արժեթղթերի շուկային, ներդրումների հնարավորություններին, բրոքերային ընկերության գործառույթներին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովակ Հովակիմյանը նշեց, որ ֆոնդային բորսայում գումար վաստակելու համար առկա  ֆինանսական գործիքները տարբեր են՝ պարտատոմսեր, արժեթղթեր և այլն։

«Օրինակ ներդրողները կարող են ներդրումներ կատարել պարտատոմսերի մեջ և տոկոսներ ստանալ կուպոնների միջոցով։ Եթե խոսում ենք արժեթղթերից, իրենք կարող են կամ գների աճից ստանալ տոկոսներ, կամ դիվիդենտների արդյունքում»,-մանրամասնեց Հովակիմյանը։

Անդրադառնալով ներդրումային շուկայի մասնակիցներին՝ նա պարզաբանեց, որ այն ներառում է ներդրողներին, բրոքերներին և բորսան։ Մասնավորապես՝ բրոքերը միջնորդ է հանդիսանում մյուս երկուսի միջև։

Ներդրողները կարող են լինել և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք։

Ինչ վերաբերում է աշխարհի ամենախոշոր բորսաներին, որոնցից հաճախորդները Freedom Broker Armenia-ի միջնորդությամբ կարող են արժեթղթեր գնել, ապա դրանցից են  Նյու Յորքի NASDAQ-ը, ինչպես նաև Լոնդոնի, Հոնկոնգի ֆոնդային բորսաները։

«Freedom Broker Armenia-ն կարողանում է հաճախորդներին օգնել ուղիղ կապով տարբեր արժեթղթեր գնել կամ վաճառելու հարցում կամ համապատասխան ներդրումային կոնսուլտացիա է իրականացնում։ Օրինակ՝Apple-ը  վաճառում է իր արժեթղթերը NASDAQ-ում, բայց ներդրողը չի կարող գնալ և դրանք գնել այնտեղից․պետք է բրոքերի միջոցով իրականացնի»,-ներկայացրեց ընկերության ղեկավարը։

GEV_9405.jpg (511 KB)

Ֆոնդային բորսայում առևտուրն իրականացնելու համար ներդրողն իր հաշվի միջոցով համապատասխան հանձնարարական է ուղարկում  բրոքերին։ Դա վարկյանների ընթացքում կատարվում է  Freedom Broker Armenia-ի հարթակի՝ Tradernet Armenia հավելվածով։

Ինչ վերաբերում է բորսային ինդեքսին, ապա դա խոշոր կազմակերպությունների կողմից ներկայացվող ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է իրեն «զգում» տնտեսությունը։

«Օրինակ՝  S&P 500 ինդեքսն ընդգրկում է ԱՄՆ-ի 500 խոշոր կազմակերպություններ, որոնք ներկայացնում են երկրի տնտեսության 80 տոկոսը։ Այդ ինդեքսն ինչ-որ պատճառներով կարող է աճել կամ նվազել։ Օրինակ՝  2020 թվականին  քովիդի համավարակի պատճառով  ինդեքսի մեջ մտնող կազմակերպություններից շատերը փակվեցին, շատերն էլ այնպիսի եկամուտներ  չէին կարողանում ստանալ, որպիսին մինչև համավարակն էր»,-ասաց Հովակիմյանը։  

Նրա խոսքով՝ բրոքերային ընկերություն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել առաջինը վերահսկման հնարավորությանը, երկրորդը՝ գործքակազմին։

«Վերահսկումը կարևոր է նրանով, որ, ցավոք, ֆինանսական շուկայում խաբեություն կա։ Հաճախորդն ընտրելով, թե որտեղ բացի իր բրոքերային հաշիվը, պետք է հասկանա՝ ոնց է այդ կազմակերպությունը վերահսկվում։ Օրինակ՝ Freedom Broker Armenia-ն Հայաստանում ունի 3 լիցենզիա՝ բրոքերային, դեպոզիտային և ներդրումային խորհրդատվությունների։ Ինքը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Եթե մենք խոսում ենք մայր ընկերության մասին, որովհետև Freedom Broker Armenia-ն դուստր ընկերությունն է Freedom Holding Corporation-ի, որը ցուցակված է ամենամեծ բորսաների մեկում՝ NASDAQ-ում, ապա նրա փաստաթղթային փաթեթը հանրային է։ Բոլոր հաճախորդները կարող են մտնել ԱՄՆ-ի արժեթղթերի համապատասխան հարթակ և տեսնել, թե ինչպես է կազմակերպությունն իրեն «զգում»՝ ինչքան եկամուտներ, պարտքեր ունի»,-հավաստիացրեց Հովակիմյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ Freedom Holding Corporation-ը ներկայացնում է այդ հաշվետվությունը։

GEV_9428.jpg (547 KB)

Բացի այդ՝ կազմակերպությունն ամեն տարի աուդիտ է անցնում։

Մեր զրուցակիցը, խոսելով ներդրումային ծառայությունների միջոցով կապիտալի ավելացման հնարավորություններից, նախ կարևորեց երկարաժամկետ ներդրումները, այնուհետև ռիսկերի կառավարումը, ըստ որի անհրաժեշտ է ճիշտ կերպով կատարել ներդրումների դիվերսիֆիկացիա, որպեսզի ընկերություններից մեկի՝ խնդրի առջև կանգնելու հանագամանքը պորտֆելի վրա մեծ ազդեցություն չունենա։ Երրորդ տեղում, ըստ Հովակիմյանի, պորտֆելի գրագետ կառավարումն է, ինչը հնարավոր է Freedom Broker Armenia-ի պրոֆեսիոնալ վերլուծաբանների խորհրդատվության միջոցով։

Հատկանշական է, որ Freedom Holding Corporation-ը ևս ունի իր արժեթղթերը, որոնք ցուցակված են NASDAQ-ում, որտեղ վաճառվում են այնպիսի ընկերությունների արժեթղթեր, ինչպիսիք են՝ Microsoft-ը, Apple-ը, Google-ը, Facebook-ը և այլն։

«2019 թվականին, երբ Freedom Holding Corporation-ը ցուցակվեց բորսայում և դարձավ հանրային, առաջին օրն արժեթուղթն արժեր 14 դոլար, իսկ հիմա՝ մոտ 80-82 դոլար։ Եթե մենք խոսում ենք անցյալ տարվա եկամտի մասին, ապա մոտ 30 տոկոս աճ են ունեցել մեր արժեթղթերը»,-հայտնեց Freedom Broker Armenia-ի տնօրենը։

Խոսելով ոլորտում ռիսկերից և դրանց նվազեցման հնարավորություններից՝ Հովակիմյանը դրանցից առանձնացրեց նախ շուկայական ռիսկը, որը պայմանավորված է արժեթղթերի գների աճով կամ նվազմամբ՝ ըստ պահանջարկ-առաջարկ հարաբերակցության։ Երկրորդ ռիսկը կապված է պարտատոմսերի, իսկ երրորդը՝ լիկվիդայնության հետ։ Վերջինիս դեպքում, եթե արժեթուղթը լավ չի  շրջանառվում ֆինանսական շուկայում,կարող են խնդիրներ առաջանալ։

«Կան նաև այլ ռիսկեր՝ օրինակ քաղաքականը, երբ մենք գնում ենք ինչ-որ արժեթուղթ և օրենսդրություն է փոխվում։ Եվրոպայում, օրինակ, հիմա բավականին տարածված է, որ ուզում են պլաստիկ արտադրանքը քչացնեն, իսկ մենք պորտֆելի մեջ ունենք պլաստիկ արտադրության արժեթուղթ։ Եթե օրենսդրություն փոխվի և արգելվի պլաստիկ արտադրությունը, պարզ է, որ այն բացասաբար կազդի այդ ընկերության վրա»,-ավելացրեց նա՝ շեշտելով նաև արժույթի տատանումներով պայմանավորված ռիսկը։

Ըստ մեր զրուցակցի՝ ներդրումները կատարելը ճիշտ խորհրդատվության միջոցով բավականին հեշտ է՝ սկսած հաշիվ բացելուց։ Մասնավորապես, Freedom Broker Armenia-ում գործընթացն ամբողջությամբ կատարվում է առցանց եղանակով։ Հաշիվը բացվում է մոտ 5-10 րոպեում։ Փորձը ցույց է տալիս, որ հաշիվը բացելուց հետո առաջին օրվանից հաճախորդն արդեն կարող է ներդրումներ կատարել»,-ասաց Հովակիմյանը։

 

Առավել մանրամասն՝ Podcast-ում

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am