Հասարակական

ՆԳ նախարարը պատրաստակամ է նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարը պատրաստակամ է նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները, ընդգծել է դրանք նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամությունը։

Վահե Ղազարյանը, նշելով, որ ՆԳ նախարարությունը ստեղծումից ի վեր գտնվում է բարեփոխումների լայնամասշտաբ փուլում, շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանն ու Ֆրանսիային՝ գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։

Նշվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի դյուրացման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտում ընթացող բարեփոխումների, փրկարար ծառայության և ոստիկանությանը տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը ներկա են եղել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում