Մշակույթ

Երևանի կայարանում բացվել է Նարինե Ասլանյանի «Հոգու ակնթարթ» գեղանկարների ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Երևանի կայարանում բացվել է Նարինե Ասլանյանի «Հոգու ակնթարթ» գեղանկարների  ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի երկաթուղային կայարանում բացվել է մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան նվիրված «Հոգու ակնթարթ» գեղանկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է սկսնակ նկարչուհի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) աշխատակից Նարինե Ասլանյանի ստեղծագործությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԿԵ-ից, Ասլանյանի ցուցադրությունում ընգրկված գործերն առավելապես նվիրված են կնոջը: Դրանք հիմնականում կոնկրետ պահի հոգեվիճակ արտահայտող դիմանկարներ և պատկերներ են: Ինքը՝ հեղինակը նշում է, որ ցուցադրությունը ստեղծվել է տարբեր տարիների՝ հոգեկան հուզումների և հզոր ներշնչանքի պահերին: Ներշնչանք կերպարներից, ականավոր տարբեր դիմանկարիչներից, սովորական մարդկանցից և հուզումներից:

««Յուրաքանչյուր նկարիչ նախևառաջ սիրող է եղել»: Այս փայլուն արտահայտությունը պատկանում է բանաստեղծ և մտածող Ռալֆ Վալդո Էմերսոնին: Ահավասիկ, ներկայացված բոլոր աշխատանքները սիրող-նկարչի՝ կնոջ հայացքի, զգացումների արտահայտման, շարժման և մարմնի լեզվի պատկերման միջոցով նրա հուզական ապրումները ներկայացնելու փորձ են: Գործերի զգալի մասը ստեղծվել է հանպատրաստից, սպոնտան, հենց աշխատավայրում, առանց նախնական էսքիզների և սևագրերի՝ այնուհետև վերածվելով կանանց դիմանկարների և պատկերների շարքի»,- ասում է Նարինե Ասլանյանը:

Ըստ աղբյուրի՝ ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Մուտքն այցելուների համար ազատ է:

2d95a34a-a1f9-4824-b4b0-bc642da2e286.jpg (136 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում