Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է Նիկոլայ Դենկովի կառավարության հրաժարականը

Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է Նիկոլայ Դենկովի կառավարության 
հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (Խորհրդարանը) ընդունել է վարչապետ Նիկոլայ Դենկովի գլխավորած կառավարության հրաժարականը. այդ որոշմանը միաձայն կողմ է քվեարկել 216 պատգամավոր։ Կառավարության հրաժարական տալու առաջարկը խորհրդարան է ներկայացվել մարտի 5-ին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Սահմանադրության համաձայն՝ Դենկովի կաբինետն իր պարտականությունները կկատարի մինչև Բուլղարիայի նոր կառավարության ընտրությունները։

Բուլղարիայի կառավարության հրաժարականը տեղի է ունենում պլանային ռոտացիայի շրջանակներում, որի շուրջ համաձայնության են եկել «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» և «Ժողովրդավարական ուժերի միություն» (ՔԲԵվԶ-ԺՈւՄ) կոալիցիան և «Շարունակում ենք փոփոխությունները» - «Ժողովրդավարական Բուլղարիա» (ՇՓ-ԺԲ) դաշինքն այն բանից հետո, երբ նրանք չկարողացան ստեղծել լիարժեք կոալիցիա, սակայն երկրի կառավարման կայուն կառույց ձևավորեցին 2023 թ. ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո։

Դենկովը վարչապետ է ընտրվել անցյալ տարվա հունիսի 6-ին և, պայմանավորվածության համաձայն, մարտին պետք է կառավարության հրաժարականի դիմում ներկայացներ խորհրդարան, իսկ մի շարք պարտադիր ընթացակարգերից հետո նրա լիազորությունները պետք է անցնեն փոխվարչապետ և արտգործնախարար Մարիա Գաբրիելին:

Այժմ չկան լիակատար երաշխիքներ, որ ռոտացիան հաջողությամբ կանցնի, քաղաքական միավորումների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել երկրի կառավարման ծրագրի և կադրային քաղաքականության շուրջ։ Մարտի 5-ին ՔԲԵվԶ-ԺՈւՄ-ը ՇՓ–ԺԲ-ին է փոխանցել կոալիցիոն համաձայնագրի նախագիծը. եթե այն մերժվի, ապա, հավանաբար, Բուլղարիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am