Պաշտոնական

Վարչապետը և Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն անդրադարձել են հայ-եգիպտական կապերի հետագա ամրապնդման հարցերի

1 րոպեի ընթերցում

Վարչապետը և Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն անդրադարձել են հայ-եգիպտական կապերի հետագա ամրապնդման հարցերի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Թավադրոս Երկրորդը ողջունել է ՀՀ վարչապետի այցը պատրիարքարան և ընդգծել հայ համայնքի կարևորագույն դերը Եգիպտոսի հասարակական, քաղաքական կյանքում: Թավադրոս Երկրորդն ընդգծել է Ղպտի ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև սերտ կապն ու համագործակցությունը:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ մեր երկրում ջերմությամբ են հիշում Թավադրոս Երկրորդի Հայաստան կատարած այցը:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Եգիպտոսի նախագահի հանդիպման արդյունքներին, երկու երկրների կապերի հետագա ամրապնդմանը վերաբերող հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում