Հայաստանի վարչապետն ու Եգիպտոսի նախագահն առանձնազրույց են ունեցել
15:53, 5 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որին հաջորդել են քննարկումները ընդլայնված կազմով»,- նշված է գրառման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Տպել | In English | На русском | Türkçe | باللغة العربية | Español | فارسی | ქარ | 中文 | AMP Տարբերակ